Բաժիններ՝

«Լրագրողներն ավելի շատ հարգում են Վենգերին, քան ինձ». Մոուրինյո

«Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` լրագրողներին առավել շատ հարգում են «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, քան իրեն:

«Հանդիպելու ենք մի մարզչի, ով, եթե չեմ սխալվում, հաղթել է Պրեմիեր լիգան երեք անգամ: Ես նույնպես հաղթել եմ ԱՊԼ-ն 3 անգամ, սա նշանակում է, որ հարկավոր է հարգել մրցակցին՝ անկախ նրանից, թե ինչ արդյունք է նա ցույց տալիս հիմա: Կարծում եմ` լրագրողներն ավելի շատ են հարգում Վենգերին, քան ինձ»,- ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակներում կմրցեն «Մանչեստեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս