
«Առաջ «Ռեալը» շատ ավելի ուժեղ էր մեզանից, բայց հիմա մենք մրցակցում ենք նույն մակարդակի վրա». Դիեգո Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հարցազրույց է տվել «Ռեալի» հետ խաղից առաջ:
«Ես կարծում եմ, որ «Ատլետիկոն» շրջել էր թրենդը մեկ ուրիշ կողմ: Դա ճիշտ է: Մենք մակարդակով ավելի ցածր էինք, քան «Ռեալը», բայց հիմա մենք մրցակցում ենք նույն մակարդակի վրա:
Մենք գիտենք «Ռեալի» ուժեղ և թույլ կողմերը: Մեզ անհրաժեշտ է վերահսկել մեր էմոցիաները և միասնական լինել, որովհետև մենք գիտենք, թե ինչ ենք ուզում այդ խաղից:
Ես հուսով եմ, որ մարզադաշտը կաջակցի մեզ՝ ինչպես միշտ, որովհետև մեզ 12-րդ խաղացողն է պետք»,- ասել է Սիմեոնեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը