Բաժիններ՝

Էնդի Մարեյը հաղթեց Սթեն Վավրինկային և դուրս եկավ ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ

Բրիտանացին շանս տվեց շվեյցարացուն՝ 6:4, 6:2:

Մարեյը հաղթեց 3 խաղ 3-ից ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում՝ զիջելով մրցակիցներին միայն մեկ սեթ: Վավրինկան դժվարությամբ հաղթել էր Մարին Չիլիչին՝ 7:6, 7:6:

Մարեյի և Վավրինկայի խաղը տևեց 1 ժամ 26 րոպե: Շվեյցարացին կատարեց 7 էյս Էնդիի 3-ի դիմաց, բայց ոչ մի անգամ չվերցրեց մրցակցի մատուցումը: Մարեյը կատարեց 3 բրեյք:

Կիսաեզրափակչում Աշխարհի առաջին ռակետը կխաղա Միլոշ Ռաոնիչի հետ:

2-րդ կիսաեզրափակչում կհանդիպեն Նովակ Ջոկովիչը և Կեյ Նիսիկորին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս