Բաժիններ՝

«100 մլն դոլար եմ ուզում Մեյվեյզերի հետ բռնցքամարտի կանոններով մարտի համար». Քոնոր ՄաքԳրեգոր

Իռլանդացու խոսքով՝ Ֆլոյդը վախենում է իսկական մարտից MMA-ի կանոններով:

Մայիսին լուրեր են շրջանառվում, որ կողմերը փորձում են պայմանավորվել բռնցքամարտի կանոններով մենամարտի անցկացման վերաբերյալ:

«Ֆլոյդը պատրաստ չէ դրան: Ես նրան հարգում եմ, նա խոշոր բիզնեսմեն է: Երբ նա ի վիճակի էր ինչ-որ բան անել, նա ամեն ինչ արել է, բայց մենամարտի MMA-ի իսկական կանոններով նա չի ուզում:

Փոխանցեք Մեյվեյզերին և Showtime-ին, որ ես գալիս եմ: Սպասում եմ նրան Showtime-ի գրասենյակի մոտ: Եվ ես ուզում եմ 100 մլն դոլար բռնցքամարտի կանոններով մարտի համար, որովհետև նա վախենում է իսկական մենամարտից»,- հայտարարել է իռլանդացին:

Նոյեմբերի 13-ին ՄաքԳրեգորը UFC 205-ում նոկաուտի ենթարկեց ԱՄՆ ներկայացուցիչ Էդի Ալվարեսին և դարձավ պատմության մեջ առաջին չեմպիոնը կիսաթեթև և թեթև քաշային կարգերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս