
«Կառավարության ղեկավարը դրա հետ կապ չունի». Արթուր Ջավադյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր պաշտոնանկության մասին տարածված լուրերը պատվիրված է համարում:
«Այդ հարցի պատասխանը հարցրեք նրանից, ով դա պատվիրել էր: Եթե ուզում եք իմանալ` ով է պատվիրել, պատվեր կատարողներին կարող եք հարցնել, նրանք շատ լավ գիտեն»,- ասաց Ա.Ջավադյանը:
Նա տարակուսեց լրագրողներից մեկի հարցից, թե ադյոք կառավարության ղեկավարի հետ այդ հարցը չի՞ քննարկվել. «Ո՞նց եք պատկերացնում: Կառավարության ղեկավարը դրա հետ կապ չունի: Ինձ նշանակել է Ազգային ժողովը և Ազգային ժողովն էլ ներկայացրել է նախագահին»:
Անդրադառնալով իր ունեցվածքի մասին լուրերին` Ա.Ջավադյանը նշեց, որ 1997 թվականից է ինքը նշանակվել ԿԲ նախագահ, մինչ այդ եղել է առևտրային բանկի գործադիր տնօրեն և սեփականատեր, ապա իր մասնաբաժինը վաճառել է: