ԵՄ-ն համաձայնեցրել է հաջորդ տարվա բյուջեն
Եվրամիության երկրների կառավարությունները և Եվրախորհրդարանը համաձայնեցրել են 2017թ.ԵՄ բյուջեի հիմնական չափորոշիչները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարին։
Եվրամիության սահմանների պաշտպանության հետ կապված նախագծերի ծախսերի գումարը ավելացել է 25%-ով՝ համեմատած անցած տարվա հետ և կկազմի 3.8 մլրդ եվրո։
Ապաստան տրամադրելու քաղաքականությանը և փախստականներին աշխատանքով տեղավորելու բյուջեի համար հատկացվելու է 11%-ով ավելի, քան 2016 թվականին՝ 19.3 մլրդ եվրո։
Բյուջեի մյուս հոդվածների կատարման վրա պլանավորվում է հատկացնել ավելի քիչ միջոցներ, քան 1 տարի առաջ։ Դրա ծախսային մասը կկազմի գրեթե 134 մլրդ եվրո։ 2016թ. համեմատ այն կրճատվել է 6.5%-ով։
Առաջնային մյուս ուղղությունները կդառնան երիտասարդության շրջանում գործազրկության հաղթահարումն ու գիտական հետազոտություններին աջակցելը։