Բաժիններ՝

Լուկաշենկոն ԵՏՄ-ում «քիչ խնդիրներ» չի տեսնում և վախենում Է ապաինտեգրացումից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) առկա են «ոչ քիչ խնդիրներ» և ինքը մտավախություն ունի, որ կսկսվի ապաինտեգրացման գործընկաց, եթե անդամ երկրները չմշակեն խնդիրների հաղթահարման իրենց պլանը։

«ԵՏՄ-ում առևտրաշրջանառության 30-40%-անոց անկումը ինքնին խոսուն է։ Նշանակում է, որ այստեղ քիչ խնդիրներ չկան, և այս մասին խոսում են բոլոր նախագահները։
Մոտ ժամանակներս, եթե մենք այդ իրավիճակից դուրս գալու նորմալ պլան չմշակենք, վախենամ, որ սկսվի ինչ-որ ապաինտեգրում, ինչը ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ»,- հայտարարել է Լուկաշենկոն Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ «ոչ մի դեպքում չպետք Է առևտրային պատերազմներ ծավալել»:
«Մենք շատ սպիտակ բծեր ունենք, որոնք հարկավոր Է լրացնել, բայց մեր պետությունների տարբեր շահերի պատճառով դա երկար ժամանակ չի հաջողվում»,- նշել Է Բելառուսի նախագահը:

Միաժամանակ, նա հայտարարել է, թե խնդիրները չեն կրում «աղետալի բնույթ»։
«Մենք կարող ենք դրանք հաղթահարել ցանկության դեպքում»,- վստահ է Լուկաշենկոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս