Բաժիններ՝

Երևանյան տարբեր բնակարաններում դիեր են հայտնաբերվել

Նոյեմբերի 17-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 65ա շենքի մոտակայքում գտնվող ենթակայանում համապատասխան աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին հոսանքահարվել է և ընկել փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բաշխիչ ենթակայանում յուղային անջատիչի հորանից (մոտ 1.5 մետր) դուրս են բերել 1962 թ. ծնված Վ. Գ.-ի դին:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 5 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի դռան հետևում՝ հատակին, հայտնաբերվել է անձը չպարզված տարեց կնոջ դի:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և մուտքի դռան մոտ՝ հատակին ընկած, հայտնաբերել են 1935 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930