Բաժիններ՝

ԵՎՕԿ-ի նախկին նախագահ Պատրիկ Հիկեին ազատ են արձակել գրավի դիմաց

Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Պատրիկ Հիկեին դատարանը թույլ է տվել հեռանալ Բրազիլիայից: Այս մասին գրում է AFP-ն:  Հիկեն ձերբակալվել էր օգոստոսի 29-ին: Վերջինս կասկածվում էր Ռիո-2016 տոմսերի անօրինական վաճառքի մեջ: Իռլանդացին այս շրջանում տնային հսկողության ներքո էր Ռիո դե Ժանեյրոյում:

Դատարանը Հիկեին է վերադարձրել անձնագիրը, որպեսզի նա կարողանա արտասահմանում բուժում ստանալ: Սակայն ԵՎՕԿ-ի նախկին նախագահը ազատ արձակվելու համար գրավ է թողել 435 հազար եվրո:

Պատրիկ Հիկեն Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930