Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ից արտագաղթողների համար Լոնդոնը բաց է. Լոնդոնի քաղաքագլուխ
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը բաց է ամերիկացի այն տաղանդավոր մարդկանց համար, ովքեր ցանկանում են մեկնել երկրից նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո: Այս մասին հայտնել է Evening Standard թերթը:
«Ինչպես ինձ ասացին, միլիոնավոր մարդիկ են օգտվել Google-ի որոնիչից երեքշաբթի օրը կայացած ընտրություններից հետո. մենք գիտենք, որ միլիոնավոր մարդիկ են ամեն օր օգտվում դրանից: Ես լսել եմ, որ ամենահաճախակի հարցումներից մեկը եղել է «ինչպես արտագաղթելը»: Եթե ԱՄՆ-ում բնակվող տաղանդավոր մարդիկ ցանկանան ժամանել Լոնդոն, իմ ուղերձը սա է՝ Լոնդոնը բաց է»,- ասել է քաղաքագլուխը, որը ելույթ է ունեցել Google-ի գործադիր տնօրեն Սունդար Փիչայիի հետ միասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: