Բաժիններ՝

«Եթե դուք արդար եք, թող ձեր նախարարական տոհմի կանայք բերեն ու սեղանին դնեն իրենց միլիոնավոր դոլարների զարդերը». Զարուհի Փոստանջյան

«Սա իրոք օրենքի նախագիծ է մուրացկանության մասին. սա է մեր ամբողջ հանրության ընկալումը։ Եթե այստեղ խոսում են ազգային տուրքի մասին, ապա ազգային տուրքը չի կարող լինել բոլորի համար ընդամենը 1000 դրամ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Զ. Փոստանջյանը հիշեցրեց, որ հայոց արքունիքի կանայք, երբ պետք էր լինում մասնակցել պաշտպանությանը, իրենց թանկարժեք զարդերը հանում էին և դնում էին սեղանին. «Այսօրվա այս նորանշանակ նախարարի տիկինը, պարզվում է՝ մի քանի տարվա ընթացքում դարձել է միլիոնատեր։ Այս միլիոնատեր տիկինը նույնպես պետք է վճարի 1000 դրամ, և մեր բնակչության աղքատ խավը նույնպես պետք է մասնակցի և վճարի 1000 դրամ։ Դուք հիմա ուզում եք ասել, որ սա ազգային տուրք է, սա ազգային տուրք չէ, սա մուրացկանություն է»։

Նա հայտարարեց, որ այս նախագծին պետք է բոլորը դեմ քվեարկեն. «Եթե դուք արդար եք, թող ձեր նախարարական տոհմի կանայք բերեն ու սեղանին դնեն իրենց միլիոնավոր դոլարների զարդերը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս