Բեռնափոխադրումների ծավալն աճել է

Հայաստանում 2016 թվականին հունվար-սեպտեմբերին բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 14 մլն 171,2 հազար տոննա: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 88 տոկոսով:

Այդ թվում մեծ մաս են կազմում ավտոմոբիլային բեռնափոխադրումները՝ շուրջ 11 մլն 246.6 հազար տոննա՝ նախորդ տարվա համեմատ աճելով 2.5 անգամ:

2016 թվականի հունվար-սեպտեմբերին զգալի աճել է նաև օդային բեռնափոխադրումները՝ կազմելով 11.5 հազար տոննա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն ավելացել է 76.9 տոկոսով: Միևնույն ժամանակ նվազել է մայրուղային խողովակաշարային տրանսպորտի տեսակով բեռնափոխադրումը՝ շուրջ 9.6 տոկոսով: 2016 թվականի հունվար-սպետմեբրին այն կազմել է 1 մլն 20.2 հազար տոննա:

Տեսանյութեր

Լրահոս