Բաժիններ՝

Որքան են ստանալու զինծառայողներն ու նրանց ընտանիքները՝ առաջարկվող ապահովագրական համակարգով

Ինչպես նշել ենք ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», ««Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծերի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգ:

Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու  կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Զինծառայողների մահվան դեպքում, հատուցման գումարները կվճարվեն իրենց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք (անաշխատունակ տատը, պապը և մինչև 21 տարեկան քույրը, եղբայրը):

Հատուցման գումարները կվճարվեն 01.01.2017թ. հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար հետևյալ չափերով.

zinvorner-axyusak

Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն վերը նշված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս