
Շվայնշտայգերը հանդիպում է անցկացրել MLS-ի ակումբի գլխավոր մարզչի հետ

Ինչպես հաղորդում է Goal-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հանդիպել է «Չիկագո Ֆայրի» գլխավոր մարզիչ Վելկո Պաունովիչի հետ: Ըստ աղբյուրի տեղեկության՝ 32-ամյա ֆուտբոլիստը, ով, ըստ շշուկների՝ կարող է շարունակել կարիերան MLS-ում, 4 ժամվա ընթացքում շփվել է Պաունովիչի հետ ռեստորանում:
Ավելի վաղ տեղեկություն է հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Շվայնշտայգերին առաջարկում է 11 մլն եվրո՝ պայմանագիրը խզելու համար, որը կորցնում է իրավաբանական ուժը 2018 թվականին: Գերմանացի կիսապաշտպանը չի ստանում խաղային պրակտիկա Անգլիայում, իսկ մամուլում ավելի հաճախ են խոսում այն մասին, որ նա հունվարին կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը