Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» 11 մլն եվրո է առաջարկել Բաստիան Շվայնշտայգերին՝ պայմանագրի խզման համար

Այլապես ստիպված կլինեն վճարել 18 մլն՝ նստարանին նստելու համար: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն առաջարկել է կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին 11 մլն եվրո՝ պայմանագրի վաղաժամկետ խզման համար:

Ըստ գործող համաձայնագրի պայմանների, որը նախատեսված է մինչև 2018 թվականը, Շվայնշտայգերը պետք է ստանա 18 մլն եվրո, բայց «Կարմիր սատանաները» հույս ունեն տնտեսել 7 մլն՝ 32-ամյա գերմանացու հետ վաղաժամկետ բաժանվելու շնորհիվ: 2016-17թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ Բաստիանը Ժոզե Մոուրինիոյի կողմից տեղափոխվեց երիտասարդական թիմ:

Հոկտեմբերի վերջին կիսապաշտպանը վերադարձավ հիմնական կազմ: Ավելի վաղ Telegraph-ը հաղորդել էր, որ Մոուրինիոն պլանավորում է բաժանվել նաև Մարկոս Ռոխոյից, Մատեո Դարմիանից, Ֆիլ Ջոնսից, Մորգան Շնայդերլինից, Մայքլ Կարիկից, Մեմֆիս Դեպայից և Էշլի Յանգից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930