Բաժիններ՝

Քաթարի 2022թ. Աշխարհի առաջնությունում կարգելվի ալկոհոլը

Ամբողջությամբ կարգելեն:

Քաթարի կառավարությունը արգելել է վաճառել և օգտագործել ալկոհոլ մարզադաշտերում 2022թ. Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ: Արգելքը կարող է տարածվել նաև մարզադաշտի սահմաններից դուրս նույնպես. տվյալ պահին քննարկվում է ալկոհոլի լրիվ արգելքը Քաթարի յուրաքանչյուր վայրում և օրվա յուրաքանչյուր ժամի:

«Մենք կողմ ենք այն բանին, որպեսզի ալկոհոլն ամբողջությամբ արգելվի ֆուտբոլային տոնի ժամանակ: Այդ դիրքորոշումը դեռ չի քննարկվել ՖԻՖԱ-ի հետ: Կարևոր նշանակություն ունի նախորդ Աշխարհի առաջնության կանոնների համակարգը, որը կանցկացվի Ռուսաստանում»,- FOX Sports-ին է պատմել Քաթարի Առևտրի կոմիտեի գլխավոր քարտուղար Նասեր ալ-Թավադին:

2022թ. Աշխարհի առաջնությունը նախնական որոշվել է անցկացնել նոյեմբերին: Քաթարը Մերձավոր Արևելքի առաջին երկիրն է, որտեղ կանցկացվի Աշխարհի առաջնությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930