Դե Նիրոն փոշմանել է. նա չի պատրաստվում ծեծել Թրամփին
Հանրապետական Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն, որն ավելի վաղ հարցազրույցում հայտարարել էր, թե ցանկանում է հարվածել միլիարդատիրոջ դեմքին, խոստովանել է, որ չի պատրաստվում դա անել:
«Ես չեմ կարող այլեւս դա անել, նա նախագահ է»,- հայտարարել է դե Նիրոն Jimmy Kimmel Live հեռուստաշոուի ժամանակ՝ պատասխանելով հաղորդավարի համապատասխան հարցին:
Ավելի վաղ դե Նիրոն ուղերձով դիմել էր ընտրողներին, որում Հանրապետական կուսակցությունից թեկնածուին անվանել էր «խոզ» ու «խաբեբա», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: