Բաժիններ՝

Մադամ Տյուսոյի թանգարաններում սկսել են վերականգնել Թրամփի մոմե ֆիգուրները

ԱՄՆ-ի ապագա 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի մոմե ֆիգուրները ռենովացիայի են ենթարկել Մադամ Տյուսոյի թանգարաններում: Այս մասին գրել է Daily Mail-ը: ԱՄՆ-ի նոր նախագահի վերականգնված արձանները  կարելի կլինի դիտել Լոնդոնի, Նյու Յորքի, Օռլանդոյի եւ Վաշինգտոնի (Կոլումբիայի դաշնային օկրուգ) մասնաճյուղերում:

Մասնագետները քանդակներն ամբողջությամբ կարգի կբերեն մինչեւ 2017 թվականի հունվարի 20-ը՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնակալության օրը:

Madame Tussauds ամենահին թանգարանը, որը 1835 թվականին հիմնվել է քանդակագործ Մարիա Տյուսոյի կողմից, գտնվում է Լոնդոնի Մերիլեբոն շրջանում: Մասնաճյուղեր կան նաեւ աշխարհի 20 այլ քաղաքներում:

Օրինակ, ԱՄՆ-ում մոմե ֆիգուրներով կարելի է հիանալ Լոս Անջելեսում, Լաս-Վեգասում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Սան-Ֆրանցիսկոյում եւ Օռլանդոյում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930