Բաժիններ՝

«Շատ լավ կլիներ նույն ակումբում խաղալ Պոլ Պոգբայի հետ». Անտուան Գրիզման

Ֆրանսիացին անհանգստացրեց և՛ Մանչեսթերին, և՛ Մադրիդին:

«Ես միշտ հարցնում եմ Պոգբային, թե ինչպես են գործերը «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես գտնում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծագույն ակումբ է:

Մենք Պոլի հետ միշտ քննարկում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» կազմի որոշ ֆուտբոլիստների, թե արդյո՞ք նրանք իրականում այդքան լավն են: Այդպիսի հարց ես տալիս եմ նաև Ժոզե Մոուրինիոյի մասին:

Դուք կարող էիք շատ շշուկներ լսել իմ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ տեղափոխվելու մասին, բայց հենց այս պահին ես ինձ չեմ տեսնում ուրիշ թիմում: Բայց շատ լավ կլիներ մի օր Պոգբայի հետ խաղալ նույն ակումբում»,- ասել է Գրիզմանը Sky Sports-ին տված հարցազրույցում:

Գրիզմանի պայմանագրի ժամկետն «Ատլետիկոյի» հետ լրանում է 2021թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930