Բաժիններ՝

Պաշտոնական. Ստեֆանո Պիոլին գլխավորեց «Ինտերը»

51-ամյա մասնագետը պայմանագիր է ստորագրել միլանյան ակումբի հետ մինչև 2018 թվականը: Պիոլիի օգնականներն են լինելու Ջակոմո Մուրելին և Դավիդե Լուկկարելին: Ինչպես հաղորդում է «Ինտերի» պաշտոնական կայքը, մարզչական շտաբում կընդգրկվեն նաև ֆիզիկական պատրաստվածության մարզիչներ Մատե Օսթին և Ֆրանչեսկո Պերոնդին:

Պիոլիի նախորդ աշխատավայրը եղել է «Լացիոն»: Մարզչին հեռացրել են ապրիլին, բայց մինչև նոյեմբերի 8-ը նրա պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ էր:
«Լացիոյից» բացի, Պիոլին աշխատել է նաև «Բոլոնիայում», «Պալերմոյում», «Կիևոյում», «Սասուոլոյում», «Պարմայում» և «Մոդենայում»: «Ինտերի» նախկին մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացվեց թիմից նոյեմբերի 1-ին՝ աշխատելով այնտեղ 84 օր: «Ներաձուրիները» զբաղեցնում են Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը՝ 12 տուրերից հետո հավաքելով 17 միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս