![](/banners/BeFunky-design.jpg)
Յունկերը շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/yunker-poobeschal-ne-dopustit-dalneyshego-padeniya-cen-na-moloko_1.jpeg)
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը շնորհավորել են հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրել է Յունկերը Twitter-ի իր միկրոբլոգում։
«Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունները դրված են մեր ընդհանուր արժեքներում, որոնք են ազատությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու շուկայական տնտեսության հանդեպ հավատը։
Երկար տարիներ շարունակ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն միասին աշխատել են հանուն խաղաղության և մեր քաղաքացիների ու ողջ աշխարհի մարդկանց բարգավաճման»,- ասված է շնորհավորական ուղերձում։