Բաժիններ՝

ԱՄՆ նախագահական ընտրություններում քվարկածները դժգոհ են թե՛ Քլինթոնից, թե՛ Թրամփից. հարցում

Ամերիկացիների մոտ 60%-ը, որը քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, չի ցանկանում նախագահի պաշտոնում տեսնել ո՛չ Հիլարի Քլինթոնին, ո՛չ Դոնալդ Թրամփին։ Հարցման նման տվյալներ է ներկայացնում CNN-ը։

Դրա տեղեկություններով՝ հարցվածների 62%-ը կողմնորոշվել է իր ընտրության մեջ դեռևս սեպտեմբերին։

Ընդ որում՝ նրանց 54%-ը, որն արդեն տվել է իր ձայնը, գոհ է նրանից, թե ինչպես է կատարում իր պարտականությունները երկրի ներկայիս ղեկավար Բարաք Օբաման, սակայն նրա իրավահաջորդի հարցում ընտրողները վստահ չեն։

Մարդկանց համար վճռորոշ գործոն է եղել նախագահական աթոռին հավակնողի փորձը։
Մրցակիցների նախընտրական ծրագրի ամենակարևոր կետը ամերիկացիներն անվանել են տնտեսությունը։ Այդ հարցում Թրամփն ու Քլինթոնն ունեցել են կողմնակիցների միանման թիվ։

Հարցվածների 10-ից 8-ը վստահ է, որ քվեարկության արդյունքները կհաշվարկվեն առանց խախտումների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930