Բաժիններ՝

Կոտայքում մահակներով ծեծել են Արմավիրի հարկայինի նախկին պետին, ապա հրազենի գործադրմամբ գումար հափշտակել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք Եղվարդ քաղաքի Արարատյան 2 հասցեի տուն են ներխուժել, որից հետո տանտիրոջ՝ 42-ամյա Արա Ստեփանյանի, կնոջ, 3 անչափահաս երեխաների և մոր նկատմամբ բռնություն են կիրառել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղները ներս են մտել երկհարկանի շենքի առաջին հարկի հյուրասենյակից, որտեղ մահակներով ծեծի են ենթարկել Ա. Ստեփանյանին, այնուհետև հրազենի սպառնալիքի տակ պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար, որից հետո իրենց ավարը ստանալով՝ դիմել են փախուստի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ստեփանյանը, ով տեղափոխվել է հիվանդանոց, նախկինում աշխատել է Արմավիրի հարկային տեսչության պետ, այժմ էլ աշխատում է Հարկադիր ծառայության խոշոր հարկվճարումների բաժնում, իսկ Եղվարդ քաղաքում ունի սեփական՝ «Պանդա» անունով սուպերմարկետներ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս