
«Ոչ ոք UFC-ում չունի ձայնի իրավունք, բացի ինձանից». Քոնոր Մաքգրեգոր

Իռլանդացի բռնցքամարտիկի մոտ զարգանում է գերարժեքության բարդույթը: «Ոչ ոք այս խաղում չի ընկալում այն, ինչ իրականում տեղի է ունենում: Ոչ ոք, բացի ինձանից: Եվ ոչ ոք, բացի ինձանից, չունի ձայնի իրավունք: Միայն ես կարող եմ այստեղ խոսել: Մնացածն անում են այն, ինչ իրենց ասում են: Ես իմ ուսերին եմ տանում այս կազմակերպությունը: Ես եմ պատճառն այն ամենի, ինչ այստեղ կատարվում է: Եթե ես չլինեի, այս նավը կսուզվեր: Այստեղ այլևս ոչ ոք չկա, ինձանից բացի:
Ալվարեսը կարծում է, որ ես խաղում եմ իր հետ: Ես նայում եմ նրան և տեսնում եմ, որ նա չի հասկանում, որ այս ամենն իրական է, բայց դա մինչև այն ժամանակը, երբ մենք կմտնենք ռինգ, և նա կհասկանա, թե ինչի մեջ է մտել: Այդ երեկո ես նրա կարիերային վերջ կդնեմ: Ես շատ ուժեղ ցավ կպատճառեմ նրան, ես բառացիորեն կփոխեմ նրա դեմքի կառուցվածքը: Մարտից հետո ոչ նրա կինը, ոչ երեխաները չեն ճանաչի նրան: Նրա երեխաները կաղաչեն, որպեսզի նա այլևս ռինգ դուրս չգա»,- Մաքգրեգորին է մեջբերում Мmafighting.com-ը: Մաքգրեգորը կհանդիպի Էդի Ալվարեսին նոյեմբերի 12-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը