Բաժիններ՝

««Լիվերպուլին» դեռ վաղ է ուրախանալ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է, որ իր թիմը դուրս եկավ առաջին հորիզոնական Պրեմիեր լիգայում, սակայն դրան նա դեռ առանձնահատուկ նշանակություն չի տալիս:

«Լիվերպուլը» գրավեց առաջին հորիզոնականը 2014թ. սկսած առաջին անգամ, երբ մերսիսայդցիների չեմպիոնության հույսերը հալվեցին միայն վերջին տուրերում: Ակումբը չեմպիոն չի դարձել 1990 թվականից:

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ 11 տուրերից հետո 1 միավոր առավելությունն ինչ-որ բան նշանակում է… Դե ինչ, ես չեմ կարող օգնել այդ մարդուն»,- հայտարարել է Կլոպը: «Մենք հանգստություն ենք պահպանում: Այո, դա ամենալավ դիրքն է, որը կարելի է երևակայել, բայց դեռ ոչինչ տեղի չի ունեցել:

11 տուրերից հետո ոչ մի ճնշում չկա: Մենք շաբաթ տեսանք, որ «Չելսին» բավականին տպավորիչ մարզավիճակում է, «Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնայի» դեմ լավն էր, և, իհարկե, երբեք հաշվից չհանեք «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Տոտենհեմը» նույնպես դասական թիմ է: Չեմպիոնության շատ հավակնորդներ կան»: Հաջորդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում կխաղա «Սաութհեմփթոնի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս