
«Ես ուզում եմ խաղալ մինչև 41 տարեկան». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին պատրաստվում է խաղալ ևս 10 տարի:
«Ես երջանիկ եմ «Ռեալում» և ուզում եմ մնալ այստեղ: Բայց սա իմ կարիերայի վերջին պայմանագիրը չէ: Ուզում եմ խաղալ մինչև 41 տարեկանը: Ես հանդիպել եմ Դի Ստեֆանոյին, և նա ասաց ինձ. «Շարունակիր այդպես, չեմպիոն: Դու մեծագույնն ես»:
Իմ մեջ դեռ մնացել է ֆուտբոլային կարիերայի 10 տարին: Բայց չեմ պնդի, որ ելույթ կունենամ «Ռեալում» մինչև 40 տարեկանը, ես չեմ կարող հավերժ այստեղ խաղալ»,- Ռոնալդուին է մեջբերում Marca-ն:
«Ռեալը» կիրակի հայտարարել է Ռոնալդուի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Պայմանագրի ժամկետը պորտուգալացու հետ նախատեսված է մինչև 2021թ.:
Կրիշտիանուն հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2009 թվականից: 371 խփած գոլերով պորտուգալացին մնում է լավագույն ռմբարկուն մադրիդյան ակումբի պատմության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը