Բաժիններ՝

«Հարկային համաներման առումով լուրջ խնդիրներ կան». Վախթանգ Միրումյան

«Ստուգումների ռիսկային չափանիշները քարացած չեն և ցանկացած պահի վերանայման ենթակա են»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)  փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` հավելելով, որ իրենց խնդիրն է՝ ստվերի կրճատման, վարչարարական մեխանիզմների արդյունքում բացը լրացնել, և հաջորդ տարի ակնկալվում է հավաքել 24.2 մլրդ դրամ հարկ:

Թե ինչպե՞ս է ՊԵԿ-ը կրճատելու ստվերը, Վ. Միրումյանը պատասխանեց, որ առաջինը փաստաթղթաշրջանառության կարգավորման շնորհիվ պետք է լինի, նաև ստուգումներն ավելի հասցեական կդարձնեն, հարկ վաճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունները կընդլայնեն, որ բիզնեսին զերծ կպահի այլընտրանքային ծախսեր կրելու պարտավորությունից:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ի՞նչ են մտածում հարկային համաներման մասին, Վ. Միրումյանը պատասխանեց.

«Հարկային համաներումը՝ որպես երևույթ, ինքնին լավը չի և բացասական ազդեցություն ունի հարկային կարգապահության վրա: Ամնիստիայի առումով այստեղ լուրջ խնդիրներ կան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս