«Հայաստանն անցած տարվա համեմատ՝ ԵՏՄ կաթսայից 3.6 մլրդ դրամ քիչ է ստացել». Վախթանգ Միրումյան
«Այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կաթսայից 16.2 մլրդ դրամ ավելի շատ է ստացել, բայց ավելի քիչ է փոխանցել»,- այսօր ԱԺ Տնտեսական հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` հավելելով, որ, թեև դեռևս ավելի շատ ենք ստացել, բայց անցած տարվա համեմատ՝ 3.6 մլրդ քիչ է:
Ըստ նրա` ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ԵՏՄ ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանը կստանա 51 մլրդ դրամ. «Հիմա թե ինչքան կգա մինչև տարեվերջ… կգա»:
Հաջորդ տարի, Վ.Միրումայնի խոսքով, ակնկալիքները դրական են, նախատեսվում է, որ այդ գումարները կավելանան և կկազմեն 53.6 մլրդ դրամ` պայմանավորված ԵՏՄ երկրներում 3.93% աճով: