Որքա՞ն հարկ կհավաքվի 2017 թվականին
Հաջորդ տարի պետբյուջեով նախատեսվում է 1 տրլն 135 մլրդ դրամ պետական եկամուտներ:
Ինչպես այսօր ԱԺ Տնտեսական հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` դա կազմում է ՀՆԱ-ի 21%-ը, որն այս տարվա ցուցանիշը գերազանցում է 0.3%-ով:
Ըստ նրա` այս տարվա անվանական ՀՆԱ աճը նախատեսված էր 6%, սակայն 9 ամսվա ցուցանիշները ցույց են տալիս, որ սպասվում է մոտ 2.4% աճ, այսինքն` այս տարի մոտ 300 մլրդ դրամ պակաս ՀՆԱ կստացվի, հարկերն էլ 60 մլրդ դրամով պակաս կլինեն:
«Թերևս, միակ դրական փոփոխությունն ակցիզային հարկի մասով է, որ ակնկալում ենք մուտքեր»,- ասաց Վ.Միրումյանը: