
«Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն հաղթանակ է տանում առանց Մխիթարյանի

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Սոունսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Խաղն ավարտվեց «Կարմիր սատանաների» հաղթանակով՝ 3:1:
15-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով հանդիպման հաշիվը բացեց մանկունյանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբան: 6 րոպե անց արդեն թիմի ավագ Ուեյն Ռունիի փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչը գրավեց «Սուոնսիի» դարպասը: 33-րդ րոպեին Իբրան իր հաշվին դուբլ ձևակերպեց:
Ընդմիջումից հետո՝ 69-րդ րոպեին հաշվի տրաբերությունը կրճատեց «Սուոնսի Սիթիի» ֆուտբոլիստ Վան Դեր Հորնը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նորից չէր հայտնվել հայտացուցակում:
«Սոունսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» 1:3
Գոլեր. Վան Դեր Հորն, 69 – Պոգբա, 15, Իբրահիմովիչ, 21, 33