«Այսօր ԼՂՀ կարգավիճակի մասին բանակցություններ չեն գնում». Շավարշ Քոչարյան

«Չէ, Ջեյմս Ուորլիքն այլ բան ասաց»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս պահին քննարկվում է ԼՂՀ կարգավիճակի հարցը:

Շ. Քոչարյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ Ջ. Ուորլիքն արձագանքեց Ալիևի ասածին. «Ինքը ողջունելի համարեց, որ Ալիևը, որը միշտ կարգավիճակի մասին խոսելուց հրաժարվել է, խոսեց… Այլ բան, որ դա անհեթեթություն է, որ հայկական կողմերը երբեք դրան չեն գնա, ինքը դա արձանագրեց, որ Ալիևը դրան պատրաստ է, բայց այսօր կարգավիճակի մասին բանակցություններ չեն գնում, այսօր բանակցություններ չեն գնում, կարգավորման շուրջ չկան բանակցություններ: Բանակցությունները լինելու համար պետք է համապատասխան հողը: Միակ փաստաթուղթը Մադրիդյան փաստաթուղթն է, այն էլ ընդունել են կողմերից երկուսը՝ որպես հիմք բանակցությունների համար,  ԼՂՀ-ն չի ընդունել, այլ փաստաթուղթ գոյություն չունի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930