Բաժիններ՝

Ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Լիբիայում ԴԱԻՇ-ի գրոհայիններին

ԱՄՆ ծովային հետևակը հարվածներ է հասցրել Լիբիայում ԴԱԻՇ-ի գրոհայիններին Bell AH-1 Super Cobra ուղղաթիռների օգնությամբ, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի զինվորականներին։

Հայտարարության համաձայն, որը հրապարակել է Նեապոլում ԱՄՆ ռազմածովային բազան, ուղղաթիռները իրականացրել են «թիրախային ավիահարվածներ» Սիրտ քաղաքում իրականացված գործողության ժամանակ

Գործակալությունը նշում է, որ ամերիկացի զինծառայողները ոչ մի հավելյալ տեղեկություն չեն տրամադրել թիրախների նպատակների, գործողության արդյունքների և մասշտաբի մասին։

Քաղաքի ազատագրման գործողության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ լիբիական ջոկատները, որոնք հավատարիմ են Տրիպոլիի կառավարությանը, սկսել են ԴԱԻՇ-ի՝ Սիրտում վերջին հենակետի գրոհը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930