«Կրակողին խոսքով չեն զսպում». Շավարշ Քոչարյան
«Սահմանային լարվածության չնվազելը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բոլոր համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն, ու մեր շետադրումները դրան են ուղղված»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ մեր ԱԳՆ-ն բավարար չափով չի արձագանքում իրադարձություններին՝ փոխնախարարն այսպես պատասխանեց.
«Կրակողին խոսքով չեն զսպում, եկեք ճիշտ հասկանանք: Այն, ինչ վերաբերում է խոսքին, խոսքն ասվում է, բայց մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որն այդպիսի քաղաքականություն է ընտել, և պատահական չէ, որ այն գիծը, որն ընտրել է ՀՀ-ն ապրիլյան պատերազմից հետո, նրա ուղղություններից մեկը կայանում է նրանում, որ ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը և ստեղծել մեխանիզմներ, որպեսզի չլինեն այդ կրակոցներն ու սադրանքները»: Նա նշեց, որ այսօր նախագահների հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա, խոսքը վերաբերում է միայն արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը: