![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանում ճանապարհը վերանորոգել են Photoshop-ի օգնությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/744862_1551204.jpg)
Սանկտ Պետերբուրգում տեղի իշխանությունները փողոցների փոսերը վերանորոգել են Photoshop-ի օգնությամբ, հաղորդում է 24tv.ua-ն։
Մասնավորապես, քաղաքի կայքում հայտնվել են իդեալական կերպով ուղիղ փողոցների լուսանկարներ և հաշվետվություն, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են։ Սակայն, ինչպես պարզվել է, նման ջանասիրությամբ պաշտոնյաները պայքարել են միայն լուսանկարում։
Տեղացիները համացանցը ողողել են իսկական փողոցը պատկերող լուսանկարներով։