Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը խոստովանել է, որ ահաբեկիչները կարող են Մոսուլից փախչել Սիրիա

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալները, որոնք շրջափակման մեջ են Իրաքի Մոսուլ քաղաքում, կարող են ներթափանցել Սիրիա, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը։

Միսսուրի նահանգի Ֆորտ-Լեոնարդ-Վուդ ռազմաբազայում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են, թե արդյոք Մոսուլից Սիրիա ահաբեկիչների մղումը քաղաքի ազատագրման մաս էր։ Քարտերը չի մանրամասնել քաղաքի ազատագրման գործողությունը՝ ընդգծելով, որ ազատագրման պլանը գոյություն ուներ արդեն տարուց ավելի։

«Պլանը միշտ այն էր, որ Մոսուլը շրջափակվի արևելքից, հյուսիսից և հարավից»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Նրա խոսքով՝ բաց մնացած ուղղությունը կարևոր է, որպեսզի մարդիկ «կարողանան հեռանալ քաղաքից և օգնություն ստանալ ՄԱԿ-ի և մյուս կազմակերպությունների կողմից»։
«Հնարավոր է, որ ԴԱԻՇ-ի զինյալները փախչեն Սիրիայի ուղղությամբ։ Մենք նրանց կոչնչացնենք Սիրիայում»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930