Բաժիններ՝

Թուրքիան շարունակում է զորքեր կուտակել Իրաքի հետ սահմանին. Anadolu

Ռազմական տեխնիկայով հերթական ավտոշարասյունն է Թուրքիայի Գազիանթեպ քաղաքից ուղևորվել Իրաքի հետ սահմանակից Սիլոպի քաղաք, հայտնում է Anadolu գործակալությունը։

Գործակալության հաղորդագրության համաձայն՝ Իրաքի հետ սահմանամերձ շրջաններ են արդեն հասել Թուրքիայի զինված ուժերի հետևակի 28-րդ բրիգադի ստորաբաժանումները։
Ավելի վաղ Անկարայից Սիլոպի էին ուղևորվել տանկեր և այլ ռազմական տեխնիկա, կենտրոնական Չանղըրը նահանգից՝ տրանսպորտ և ծանր տեխնիկա։

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը երեկ հաստատել է թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները Իրաքի հետ սահմանակից շրջաններում մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և հավելյալ զորքեր կուտակելու մասին՝ «նախապատրաստվելու տարածաշրջանում իրադարձությունների հնարավոր զարգացմանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930