Բաժիններ՝

ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր՝ ֆրանսիացի համանախագահը ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր՝ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։

Նախարարությունից հայտնել են, որ Վիսկոնտին ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ դեկտեմբերին Համբուրգում կմասնակցի ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Համբուրգում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում պլանավորվում է ՄԽ համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը։
Համանախագահները պլանավորում են կազմակերպել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Հանդիպման հիմնական թեման լինելու է երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելը։

Հիշեցնենք, որ Ստեֆան Վիսկոնտին փոխարինում է դեսպան Պիեռ Անդրիոյին։ Ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն այդ պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս