Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում կիրականացնեն անվճար հետազոտություններ

Հայաստանի Հանրապետության «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի մասնագետների կողմից` նոյեմբերի 7-ին՝ ժամը 9:00-15:30-ին և նոյեմբերի 8-ին՝ ժամը 9:00-13:00-ն Ստեփանակերտի «Դենտեքս Դենտալ» ՍՊԸ-ում կկազմակերպվի բաց դռների օր, որի շրջանակներում անվճար կիրականացվեն գինեկոլոգի և ռևմատոլոգի խորհրդատվություններ ու հոդերի ուլտրաձայնային հետազոտություններ:

ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ցանկացողները կարող են զանգահարել 047-94-45-18 հեռախոսահամարով կամ աշխատանքային օրերին ներկայանալ «Դենտեքս Դենտալ» ՍՊԸ (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Ալեք Մանուկյան 9 ա)՝ հերթագրվելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930