
«Գիտե՞ք, թե որտեղ է Մխիթարյանը: Ես ուզում եմ տեսնել նրա խաղը». Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է խոսել մանչեսթերյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը:
Ֆերդինանդը նշել է, որ չի հասկանում, թե ինչ է եղել Մխիթարյանին:
«Գիտե՞ք, թե որտեղ է Մխիթարյանը: Ես ուզում եմ տեսնել նրա խաղը:
Միշտ նշվում է, որ նա արդեն մարզվում է, որ վնասվածքն արդեն անցյալում է, բայց այդպես էլ նրան չենք տեսնում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով»,- նշել Ֆերդինանդը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Մխիթարյանը խաղացել է մանչեսթեյան դերբիում սեպտեմբերի 10-ին, սակայն այդ խաղում էլ նա փոխարինվել է առաջին խաղակեսից հետո:
Սիրարփի Աղաբաբյան