Բաժիններ՝

Մխիթարյանը հունվարին չի վաճառվի. Squawka

Ըստ «Squawka»-ի՝ հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի հանվի տրանսֆերի:

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը մտնում է Մոուրինիոյի պլանների մեջ, և նա չի պատրաստվում բաց թողնել Հենրիխին անգամ վարձավճարով:

Աղբյուրը նշում է, որ չնայած Մխիթարյանը չի խաղում, միևնույն է, նա համարվում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, ում հետ կապված ակումբում մեծ պլաններ կան: Ակումբում չկան նրա վաճառվելու մասին  խոսակցություններ:

Ինչպես տեղեկացրել ենք, Մխիթարյանը թիմի հետ մեկնել է Ստամբուլ, որտեղ մանչեսթերյան ակումբը կանցկացնի Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930