«Չգիտեմ, թե Մխիթարյանի դեպքում ինչ է կատարվում». Կարագեր
Skysports-ի ֆուտբոլային վերլուծաբան, «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդում» տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Կարագերը նշել է, որ պետք է պլաններ կազմել այսօրվա համար, այլ ոչ թե միլիոնավոր դոլարներ ծախսել հետագայի թիմ կառուցելու համար:
Իբրահիմովիչը, Պոգբան, Մխիթարյանը պետք է նպատակային օգտագործվեն:
«Պոգբայի համար հսկայական գումար է վճարվել, բայց նա հետագայի համար չէ: Նույնը կարող ենք ասել Հենրիխ Մխիթարյանի մասին: Չնայած ես չգիտեմ, թե Մխիթարյանի դեպքում ինչ է կատարվում»,- նշել է Կարագերը:
Կարագերը նշել է, որ Մոուրինիոն պետք է ավելի համարձակ լինի և կայացնի կշռադատված որոշումներ:
Սիրարփի Աղաբաբյան