Բաժիններ՝

«Գումարները բավարար չեն ոլորտում նախատեսվող բոլոր խնդիրները լուծելու համար». Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Կինասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնապահպանության ոլորտում ծրագրերը կյանքի կոչելու համար նախատեսվում է միջազգային կազմակերպություններից դոնորական աջակցություն ստանալ, քանի որ տրամադրվող գումարները բավարար չեն ոլորտում նախատեսվող բոլոր խնդիրները լուծելու համար։

Նախարարի խոսքով՝ նման ծրագրերի թիվը նախատեսում են հասցնել մինչև 40-ի, որոնցում կարևորվում է հատուկ պահպանվող տարածքների տնտեսական ներուժի ուժեղացումն ու ունեցած հարստությունների ճիշտ օգտագործումը. «Բնության հիմնադրամի միջոցով մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք բնության հուշարձանի տարածքն անձնագրավորելու, պահպանման գոտի առանձնացնելու և դրա կառավարման արդյունավետությունը մեծացնելու նպատակով։ Սա լրացուցիչ եկամուտ կապահովի սկզբնական շրջանում՝ կառավարողին, հետագայում՝ նաև համայնքին»։

Նախարարը կարևորեց նաև մասնավոր սեկտորի ներգրավումը բնապահպանական խնդիրները լուծելու համար. «Այն կարող է լինել միաժամանակ և բիզնես, և սոցիալական ծրագիր։ Որպես բիզնես՝ մեր նպատակն է՝ ներգրավել իրենց այնպիսի կարևոր տարածքներում, ինչպիսին, օրինակ, «Զիկատար» պահպանվող տարածքն է, որտեղ կա ենթակառուցվածքների ձևավորման անհրաժեշտություն, մինչդեռ  չկան այդքան մեծ պետական միջոցներ։ Այստեղ մենք որոշակի ժամանակով կառավարումը հանձնելու դիմաց՝ մասնավորին կարող ենք ներգրավել բիզնես սեկտորում։ Նա կարող է այս տարածքում հանգիստ կազմակերպել՝ բնականաբար, պահպանելով բնապահպանական չափանիշերը, իսկ նախարարությունն արդեն կունենա հսկողական գործառույթ»։

Նախարարը նաև վստահեցրեց, որ չկա որևէ անձ, որը կարող է հասարակության մեջ ունեցած իր դիրքով ազդել իրենց որոշումների կայացման մասով:  Անդրադառնալով Ամուլսարի ծրագրի և բնապահպանների դժգոհություններին՝  Ա. Մինասյանն ասաց, որ այդ հարցով երեկ քննարկում է եղել, սակայն ինքը՝ որպես բնապահպանության նախարար, այս հարցում որևէ հիմք չի տեսել, որ կիսի բնապահպանական հ/կ-ների մտահոգությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս