Պուերտոռիկացի բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկեց մրցակցին, որից հետո հարձակվեց վերջինիս մարզչի վրա
Խուան Մանուել Լոպեսը կարող է ենթարկվել երկարատև որակազրկման:
Աշխարհի նախկին չեմպիոնը հանդիպել է Վիլֆրեդո Վասկես կրտսերի հետ: Մենամարտը տեղի է ունեցել Պուերտո Ռիկայի Սան Խուան քաղաքում: 11-րդ ռաունդում Լոպեսը նոկաուտի ենթարկեց մրցակցին, որից հետո հարձակվեց նաև Վասկեսի մարզիչ Ալբերտ Ռիվերայի վրա:
Պուերո Ռիկայի բռնցքամարտի կոմիտեն հեռացրել է Լոպեսին և Ռիվերային մինչև միջադեպի հանգամանքների պարզաբանումը:
33-ամյա Լոպեսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 40 մենամարտ, որից 35-ում հասել է հաղթանակի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը