Ինչպես պատրաստել պենիցիլին տնային պայմաններում
Նարինջն ու հացն աշխարհում ամենատարածված և հասանելի մթերքներն են։ Բայց գիտե՞ք այն մասին, որ դրանց շնորհիվ կարելի է պենիցիլին պատրաստել։ Lifer.com.ua կայքը գրում է, որ դրա համար բավարար է թողնել, որ դրանք բորբոսնեն։
• Հացի կտորը դրեք տոպրակի կամ էլ փակվող որևէ տարայի մեջ։
• Թողեք այնքան, մինչև դրա վրա սպորներ հայտնվեն։
• Բաժանեք մանր կտորների։
• Թրջեք դրանք և նորից դրեք նույն տարայի մեջ։
• Հետևեք բորբոսի առաջացմանը և հացը մի հանեք տարայից, քանի դեռ դրա մեծ մասը չի ստացել կանաչ գույն։ Զարգացման ընթացքում բորբոսը կունենա սպիտակ, կապույտ, ապա՝ կանաչ գույն։ Հենց կանաչ բորբոսն է պարունակում պենիցիլին։ Դա զարգացման բարձրագույն աստիճանն է։
Ինչպես օգտագործել կանաչ բորբոսը։ Տարբերակ 1
• Մանրացրեք հացը և լցրեք բաժակի մեջ։
• Ավելացրեք տաք ջուր, բայց ոչ եռացող։
• Խառնեք և խմեք ամեն օր, քանի դեռ պենիցիլինը չի ազդել։
Զգուշացում։ Հաշվի առեք, որ հացի վրա առաջանում է ոչ միայն բորբոս։ Ստացվածը կարող է ոչ միայն տհաճ համ ունենալ, այլևս որովայնի բորբոքում առաջացնել։ Այն կարող է փորլուծության պատճառ դառնալ։
Տարբերակ 2
• Զգուշորեն առանձնացրեք միայն կանաչ բորբոսը։
• Լվացեք վնասվածքը։
• Բորբոսը քսեք վնասվածքին։
• Փաթաթեք բինտով։
• Կրկնեք պրոցեդուրան, մինչև անհրաժեշտ արդյունքը ստանալը։
Իհարկե, առօրյա կյանքում ձեզ դժվար թե անհրաժեշտ լինի տանը պենիցիլին պատրաստել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն հասանելի միջոց է։ Բացի այդ՝ ժամանակակից բժշկությունն այն արտադրում է մաքրության պայմաններում, ինչն առավել անվտանգ է։ Այս միջոցն անհրաժեշտ է օգտագործել ծայրահեղ դեպքերում, երբ այլ ելք չի մնում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը