
Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը երկկողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:
«Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի բաց է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն