«Այս կառավարությունն ու նշանակված նոր վարչապետը բացարձակապես չեն համապատասխանում «Սասնա ծռեր» խմբավորման և շարժման դրած խնդիրներին»

«Այս կառավարությունն ու նշանակված նոր վարչապետը բացարձակապես չեն համապատասխանում «Սասնա ծռեր» խմբավորման և շարժման դրած խնդիրներին: Ընդհակառակը՝ մենք համարում ենք, որ այս կառավարությունն իր կազմով շատ ավելի ենթակա է գաղութացնող պետության: Ոչ թե նախկինն այդպիսին չէր, այլ հիմա ավելի ուղղակի կերպով է արվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին՝ կարծիքներ են հնչում, որ նոր կառավարության նշանակումը հուլիսյան գործողությունների հետևանք էր, այս մասին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Իսկ հարցին՝ ինչո՞ւ է լռում Ժիրայր Սէֆիլյանը, նա պատասխանեց. ««Նոր ՀՀ-ի հիմնադրման ճանապարհային քարտեզ» փաստաթղթի տակ կա տասը անձի ստորագրություն, այդ տասից առաջին անունը Ժիրայր Սէֆիլյանի անունն է: Հետևաբար, Ժիրայր Սէֆիլյանը չի լռել և չի լռում, ու այս փաստաթուղթն ամբողջությամբ ներկայացնում է նաև նրա խորը համոզմունքներն ու տեսակետները»:

Նշենք, որ այսօրվա ասուլիսին նա ներկայացրեց նոր փաստաթուղթ, որը  ներառում է երեք կետ: «Ինքնիշխան երկիր դառնալ՝ ապագաղութանալ, Արցախի հարցը լուծել, այսինքն՝ իրավական ճանապարհով միավորել Հայաստանին, կենսունակ երկիր ունենալու նախադրյալներ: Եթե այս երեքը չամբողջացվեն, սովորական իշխանափոխությունը քիչ բան կփոխի: Իշխանափոխությունից հետո պետք է երեք կարևոր նպատակներն իրականացվեն, ու միայն դրանից հետո մենք կարող ենք ասել, որ ունենք նոր հանրապետություն»,- պարզաբանեց Ենիգոմշյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս