«Հերմինե Նաղդալյանն ինքն է իր պաշտոնն ու դիրքը ծառայեցնում սեփական բիզնեսի ծաղկմանն ու ընդլայնմանը». Գագիկ Ծառուկյանի խոսնակ. xnews.am

Շաբաթ օրը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին, հայտարարել էր, որ նա պետք է հաշվի առնի քաղաքական գործչի ու գործարարի անհամատեղելիությունը: xnews.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ ասել է:

«Գոնե Հերմինե Նաղդալյանի կողմից նման հայտարարություն լսելն առնվազն քան տարօրինակ էր, քանի որ բոլորին է հայտնի բիզնեսում նրա ծավալած ակտիվ գործունեությունը: Քաղաքականության մեջ լինելով հանդերձ՝ Հերմինե Նաղդալյանն ինքն է իր պաշտոնն ու դիրքը ծառայեցնում սեփական բիզնեսի ծաղկմանն ու ընդլայնմանը:

Գաղտնիք չէ, թե ինչպես է նա իր լծակներն օգտագործում ճանապարհային շինարարության, բետոնապատման, ասֆալտապատման և այլ բնույթի տենդերներ շահելու և ստացված եկամուտներով ու տոկոսներով սեփական բիզնեսը ծաղկացնելու համար: Եվ այս համատեքստում գնահատական տալ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի և քաղաքականության համատեղելիությանը, կարծում եմ առնվազն բարոյական չէ:

Եթե անհրաժեշտության լինի այս թեմային ևս մեկ անգամ անդրադառնալու, ապա պատրաստ ենք նրա բիզնես գործունեության մասին տրամադրել արդեն առավել առարկայական փաստեր»:

Տեսանյութեր

Լրահոս