Բաժիններ՝

Տպարանի շենքի պայթեցման շուրջ ՀՀ վարչապետի հանձնարարականը կատարված է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցում էին խնդրին առնչվող Հ;Հ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ա. Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ` կվերանայվեն պայթեցման ոլորտին առնչվող օրենքները և կմշակվեն առաջարկություններ` խստացնելու ընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, առավել հստակ սահմանելու պատասխանատվության ոլորտները և հսկողությունը նման գործընթացների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930