
Մարեյը նվաճեց 7-րդ տիտղոսը մրցաշրջանում, սահմանեց անձնական ռեկորդ և մոտեցավ Ջոկովիչին

Վիեննայում կայացած մրցաշարի եզրափակչում բրիտանացին հաղթեց Ժո-Վիլֆրիդ Տսոնգային 6:3, 7:6 հաշվով:
Էնդի Մարեյը 1 ժամ 50 րոպեում իրացրեց 2 բրեյք փոինթ և թույլ տվեց 2 կրկնակի սխալ: Ֆրանսիացին պատասխանեց 5 էյսով, 1 բրեյքով և 5 կրկնակիով:
Մարեյը նվաճեց հոկտեմբերի 3-րդ տիտղոսը և 7-րդը՝ մրցաշրջանում. Էնդիի նոր անձնական ռեկորդը, ով այս տարի 2-րդ անգամ հաղթեց «Ուիմբլդոնը» և դարձավ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն:
Հաղթանակը Մարեյին բերեց 500 միավոր:
Էնդին Նովակ Ջոկովիչից հետ է մնում 451 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը