Թուրքիայում կալանավորվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի խմբագիրը
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է առաջատար ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրին։
Մյուրատ Սաբունչուն ձերբակալվել է պարբերականի լրագրողներից մեկի հետ։ Նրանք մեղադրվում են ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ։
Լրագրողները կասկածվում են «Քրդական աշխատավորական» կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։
Պարբերականի ղեկավարը կասկածվում է նաև ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։
Անցած շաբաթ թուրքական իշխանությունները հրամայել էին փակել 15 տեղական մեդիաընկերություններ, որոնց մեծ մասը համակրում է քրդերին։